Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մեզ ուղարկած հարցերի պատասխանները

Այստեղ կարող ես գտնել մեզ ուղղված հարցերի պատասխանները

Ինչի՞ մասին կցանկանայիք իմանալ

Բոլոր թեմաները
Հաղորդակցություն
Սեր և
հարաբերություններ
Ես և Դու
Առողջություն
Հղիություն
Սպառնալիք
Անկախություն

Բարև ձեզ ես ընկեր ունեի մայրս իմացել ա ինդեքսը խփելա փայտով ունեի կապտուկներ անընդհատ չեմ կարողանում քնել նոռմալ քնելու դեպքում անընդհատ վեր եմ թռչում ինքնասպանության փորձեր եմ արել ու ուզում եմ ինքնասպան լինել այլևս չեմ կարողանում հաղթահարել շատ դեպքերում վատանում եմ վախից շնչառությունս վատանումա

Ժենյա

Բարև ձեզ, ես տղա եմ, 17 տարեկան, փոքր տարիքիցս, միշտ շփվել եմ աղջիկների հետ և ընկերներիս մեծ մասը աղջիկներ են եղել, ինչի պատճառով հասարակության կողմից շատ եմ ծաղրանքների արժանանում։ Ներառյալ ուսուցիչներիս, ովքեր անընդհատ ծաղրում են ինձ, երբ դասարանի տղաների մեծ մասի հետ չեմ շփվում։ Ես բազմիցս փորձել եմ շփվել, թե տղաների, թե աղջիկների հետ, սակայն տղաների հետ շփվել չի ստացվում, ես ինձ միշտ շատ անհարմար եմ զգում ( երբեմն լինում են բացառություններ, ես ունեցել եմ/ունեմ մի քանի տղա ընկերներ), բայց իմ ընկերների 90 տոկոսը աղջիկներ են, ինչը և ինձ ՇԱՏ ՀԱՃԱԽ անհանգստության առիթ է պատճաում, քննադատություններ ծնողներիս կողմից և այլն։
Այնպես չէ, որ ինձ հետաքրքրում են “աղջկական թեմաները” ։ Օրինակ ` “Տես, եղունգներս եմ սարքել” կամ “Մազերս մտածում եմ էս գույն ներկեմ”, “Էս նկարի մեջ քիթս սիրուն ա՞” և այլն և այլն։ Նույնը տղաների դեպքում ծխելու, անիմաստ կռիվներ սարքելու, ինքնահաստատման նման տարբերակներ ընտրելու հետաքրքրությունը ինձ համար չեն։ Բայց տղաների հետ շփվելը մեծամասամբ ինձ դիսկամֆորտ է և ինձ մոտ չի ստացվում։ Ես գիտեմ, որ սա նորմալ երևույթ է, ԲԱՅՑ չեմ կարողանում հանգիստ ապրել, առանց մտքերի, երբ հասարակությունը այս երևույթին նորմալ չի նայում։ Կասե՞ք ինչպես կարելի է շտկել սա, ինչպես շփվել “ճիշտ” տղաների հետ, ինչ անել այս դեպքում, ում հետ խոսել, կամ թեկուզ ինչ անել, որ հասարակությունում քննադատությունների չարժանանամ։
Նախապես շնորհակալություն ❤️

🙂

Մոտ 13 տարեկանում սեռական օրգանիս վրա նկատել էի անհասկանալի 《խնդիրներ》 ցանի տեսքով։ 14 տարեկանում երկար տանջվելուց հետո դիմեցի հայրիկիս, ինչից հետո շատ դրական արձագանք ստանալուց հետո այցելեցինք մասնագետի մոտ։ Մասնագետը ասաց, որ 《տարիքային է, չի կարելի ամեն մի կետը մանրակրտորեն ուսումնասիրել և, որ իմ այցը անիմաստ է》։ Այդ ամենից հետո հայրս կրկին շատ դրական էր արձագանքում իմ քայլին(որ իրեն եմ դիմել)։ Այժմ 17 տարեկան եմ, բայց խնդիրը դեռ ակնհայտ է, ինչը տարօրինակ տեսք է առաջացնում սեռական օրգանիս, որը իր հերթին կոմպլեքսավորում է ինձ, քանի որ տարիքի հետ սեռ. օրգանս էլ է մեծացել, իսկ ակնեանման ցաները նույնպես ավելի են մեծացել։ Սակայն տվյալ խնդիրը, արտաքինից բացի ոչ մի այլ խնդիր չի առաջացնում ինձ մոտ, չկա ցավ և նմանատիպ ուրիշ ոչինչ, միայն տարօրինակ է նայվում սեռ. օրգանիս կենտրոնում։ Բայց շատ եմ ցանկանում կրկին ստուգվել, չգիտեմ ինչպես նորից դիմեմ հայրիկիս, քանի որ մեկ անգամ արդեն 《անիմաստ》 դիմել եմ։ Երևի թե տարիքից է, ինձ անհարմար եմ զգում նույնիսկ հասարակ թեմաներից խոսել։ Չգիտեմ արժի սպասել մինչև կդառնամ չափահաս մոտ 7 ամսից, թե այցելել բժշկի միայնակ, որը իր հերթին նույնպես խնդիր է, քանի որ ծանրաբեռնված ուսումից ելնելով չեմ աշխատում և չունեմ սեփական անկախ ֆինանս։ Ի՞նչ անեմ։ Ինչպե՞ս դիմեմ ծնողիս, դիմե՞մ, թե չդիմեմ։Սպասեմ, թե չսպասե՞մ չափահաս դառնալուս։
Շնորհակալություն

Արամ
<< 1 2 3 4 45 46 47 >>