Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Բնավորություն

բարև ձեզ։Ես 15 տարեկան եմ։Ես ունեմ շատ ծանր բնավորություն,ամեն մի թեթև երևույթից նեղվում եմ և սկսում եմ լաց լինել։Խնդրում եմ ասեք,թե ինչպես փոխեմ բնավորությունս,ինչպես դառնամ ավելի սիրալիր,բարի և ժպտերես։Նախապես շնորհակալություն։))

Պատասխան

Ողջույն, Լիանա: Այն, ինչ նկարագրել ես, բնորոշ է քո տարիքի դեռահասների մեծ մասին. տրամադրության փոփոխություն, անհանգստություն, լաց, հուզվածություն: Ամեն մի չնչին բանը թվում է մեծ ողբերգություն: Փորձիր տեսնել և նկատել լավ բաներ, ուրախանալ այն ամենով, ինչ ունես` ընկերուհիներ, ընտանիք:  Լսիր երաժշտություն, կարդա գրքեր, հետաքրքիր զբաղմունք գտիր քեզ համար: Կտեսնես, օր - օրի տրամադրությունդ կբացվի: Հաջողություն ենք ցանկանում: