Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Մտավոր ունակություն

Բարև Ձեզ։Ես հաճախ եմ լսել,որ մարդ 25 տարեկանից հետո չի կարող նոր բան սովորել,(օրինակ՝ նոր լեզու,ուսումնասիրել մաթեմատիկա և այլն)այսինքն մարդու գլխուղեղը հնարավորություն չի ունենում հիշելու ստացած ինֆորմացիան։Կասե՞ք ինչքանով է ճիշտ այս ինֆորմացիան։Եվ կա՞ արդյոք այնպիսի տարիք,երբ ուղեղը այդ ժամանակահատվածում ավելի շատ <<կարողություններ>> ունի։Շնորհակալություն։

Պատասխան

Ողջույն, Անի, Շնորհակալություն հարցի համար: Այո, տարիքի հետ նոր բաներ սովորելու ունակությունները պակասում են, թուլանում է հիշողության ֆունկցիան, ընկալելու և արագ արձագանքելու հմտությունը: Փոքր երեխայի ուղեղը շատ ճկուն է, շատ ակտիվ զարգանում է: Հատկապես դպրոցական և ուսանողական տարիքում մինչև 20-25տ.-ը սովորելու, նոր հմտություններ ձեռքբերելու գործընթացները շատ հեշտ են տեղի ունենում, դրվում է ակադեմիական գիտելիքների հիմքը: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ մարդը չի կարող նոր բան սովորել 25-30տ.-ից հետո, ուղղակի պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի` համեմատած դպրոցականի հետ: Տարիքի հետ զարգանում և կատարելագործվում է կրիտիկական մտածողությունը, ինֆորմացիան վերլուծելու ունակությունը, իսկ դա շատ կարևոր հմտություններ են, այդ պատճառով են ասում, որ հասուն տարիքում մարդը դառնում է փորձառու և իմաստուն: Ի դեպ, հետազոտությունները ապացուցել են, որ մեր ուղեղի բջիջները կարող են զարգանալ նույնիսկ հասուն տարիքում և վերականգնվել վնասվելուց հետո, իսկ տարբեր ինտելեկտուալ գործառույթներ կարելի է վարժեցնել և պահպանել մինչև խորը ծերություն: