Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Կանացի օրգաններ

Բարեւ Ձեզ։ Ես 14 տարեկան եմ եւ ցանկանում եմ իմանալ ես կու՞յս եմ, թե՞ ոչ: Ես չեմ ունեցել սեռական հարաբերություն,սակայն մի անգամ ինքս իմ մատերը մտցրել եմ հեշտիցիս մեջ: Դա ամռանն էր եւ ես չէի մտածել հետեւանքների մասին ու հիմա չեմ էլ հիշում արնահոսե՞լ է։ Ուզում եմ իմանալ, բացի բժշկի այցելելուց, այլ տարբերակ կա՞ ստուգելու կուսությունը։Շնորհակալություն։

Պատասխան

Ողջույն, Անի, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր: Սովորաբար կուսաթաղանթի վնասման դեպքում աղջկա մոտ լինում է ցավ և արյունահոսություն: Դու հաստատ կզգայիր, եթե այն վնասվեր: Անհանգստանալու բան չկա, մի վախեցիր: Իհարկե, եթե շատ ես ցանկանում, կարող ես հայելու օգնությամբ ինքնուրույն զննել քո արտաքին սեռական օրգանները:

Նաև պետք է իմանաս, որ աղջիկները ևս պետք է այցելեն բժիշկ - գինեկոլոգի, հատկապես եթե ունեն ինչ-որ գանգատներ, օրինակ` արտադրություն կամ դաշտանային ցավեր կամ այլ անհանգստություններ: Այստեղ ոչ մի ամոթ կամ վախենալու բան չկա, և դու կարող ես քննարկել բժշկի հետ քո դաշտանային ֆունկցիան կամ այլ հարցեր: Հաջողություն ենք մաղթում: