Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Գեղեցկություն և առողջ ապրելակերպ

Բարև Ձեզ։Ես 18 տարեկան եմ։Իմ ոտքերը ծուռ են(ունեն 0_աձև կորություն)։Դրա պատճառով ես կիսաշրջազգեստ չեմ հագնում և կոմպլեքսավորվում եմ։Արդյո՞ք այս տարիքում հնարավոր է առանց որևէ վիրահատական միջամտության,մարմնամարզությունների միջոցով ուղղել ոտքերի կորությունը։Կանխավ շնորհակալություն

Պատասխան

Ողջույն, Անահիտ, շնորհակալություն հարցի համար:

Իհարկե, հրաշքներ սպասել չարժե, բայց առանձին դեպքերում որոշ չափով հնարավոր է նվազեցնել ոտքերի կորությունը` նպատակաուղղված աշխատելով մկանների վրա, զարգացնելով կոնկրետ մկանային խմբերը: Խորհրդակցիր բժիշկ-օրթոպեդի հետ, և դիմիր համապատասխան մասնագիտացված կենտրոն:  Բայց պետք չէ շատ «ֆիքսվել» այդ խնդրի վրա, հնարավոր է, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչպես քեզ թվում է: Հավատա, որ կյանքի երջանկությունը և հաջողությունը բոլորովին կախված չէ ոտքերի ձևից: Հաջողություն ենք մաղթում: