Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Մարմնամարզություն

Բարև Ձեզ։ Արդյո՞ք առավոտյան փոխարեն, երեկոյան կամ քնելուց առաջ մարմնամարզությամբ զբաղվելը նույն արդյունավետությունն ունի։
Նախապես շնորհակալ եմ։

Պատասխան

Ողջույն, Հայկ, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր: Իրականում մարմնամարությունը միշտ էլ շատ օգտակար է, անկախ օրվա ժամից: Ուղղակի պետք է խուսափել կուշտ փորին մարզվելուց :-) Կան որոշ տվյալներ, որ առավոտյան մարզանքը օգնում է այրել ճարպը և ավելի արդյունավետ է նիհարելու համար: Բացի այդ, այն օգնում է լրիվ արթնանալ և տալիս է դրական լիցքեր և լավ տրամադրություն օրվա համար: Հաշվի առ, որ առավոտյան ինտենսիվ մարզումներից առաջ պետք է "տաքացնել" մկանները և կատարել նախավարժանք` տրավմաներից խուսափելու համար: Ցերեկվա և երեկոյան մարզումների վերաբերյալ կան տվյալներ, որ դրանք ավելի արդյունավետ են մկանների աճի համար: Բայց, եթե մարդը ինտենսիվորեն մարզվում է անմիջապես քնելուց առաջ,  կարող է խանգարվել քունը: Ուստի, լավագույնը` ոչ ուշ ժամին երեկոյան կամ օրվա երկրորդ կեսին: Մի խոսքով, կարևորը կանոնավոր մարզվելն է, այն ժամանակ, երբ քեզ դա հարմար է և դուր է գալիս: