Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Բնավորություն

Ես էմոցոնալ, ստերսային մարդ եմ:Հաճախ չեմ կարողանու մտքերս չիշտ արտահայտել:Արագ եմ նյարդանյայում :Ինչ խորհուրդ կտաք, որպեսզի դառնամ հանգիստ և ավելի իմաստուն

Պատասխան

Ողջույն, Ասյա, շնորհակալություն, որ մեզ գրեցիր:

Քո նման էմոցիոնալ մարդիկ շատ կան, բայց ցանկալի է զսպել հույզերը, առնվազն որոշ իրավիճակներում: Իհարկե, հույզերն ու զգացմունքները թաքցնելը լավագույն տարբերակ չէ: Ժամանակի հետ դրանք, միևնույնը, դուրս կգան, և դա կարող է տեղի ունենալ քո և ուրիշների համար շատ անսպասելի պահին: Հուզմունքի պահին կարող ես արտահայտվել և խոսել քեզ հուզող հարցերի մասին, բայց ոչ մի դեպքում մի՛ բղավիր և վիրավորական բաներ մի՛ ասա: Հետո զղջալու ես քո բուռն ռեակցիայի և պատասխանի համար: Աշխատիր հուզմունքի պահին մի քանի անգամ խորը շունչ քաշել և մտքում հաշվել մինչև 10-ը: Մի քիչ սառելուց և կրքերի հանդարտվելուց հետո դու արդեն պատրաստ կլինես նորմալ, կոնստրուկտիվ զրույցի:

Առհասարակ,կարող ես լիցքաթափվել քո սիրած զբաղմունքի միջոցով` լող, բնության գրկում զբոսանքներ, սիրած ընտանի կենդանու հետ շփում, սպորտ, պար, հաճելի մեղմ երաժշտություն լսելով: Կան նաև հետաքրքիր հոգեբանական հնարքներ, օրինակ` ինքնաներշնչումը և այլն:

Որոշ խորհուրդներ կարող ես գտնել այս հոդվածում:

Հաջողություն ենք մաղթում: