Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Ինքնավստահություն

Բարև Ձեզ։Ես 17 տարեկան եմ։Կասե՞ք ինչպես լինել ինքնավստահ և ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը։ Նախապես շնորհակալություն)

Պատասխան

Ողջույն, Մարի, շնորհակալությւոն, որ մեզ գրեցիր:

Իրականում շատ տարբեր մեթոդներ, որոնցից ամենահաճախը խորհուրդ է տրվում ինքնաներշնչումը, որը սակայն ոչ միշտ է օգնում: Թվարկենք արդյունավետ մեթոդները:

Նախ սովորիր ցուցադրել ինքնավստահություն, նույնիսկ երբ այդքան էլ վստահ չես քո ուժերի մեջ, ինքնավստահություն ձեռք բերելու համար սկզբում կարելի է այն նմանակել:

Կարևոր է հետևել քո տեսքին և առողջական վիճակին: Եթե դու ունես վատ տրամադրություն, չափազանց շատ ծանրաբեռնված ես, ճիշտ չես սնվում, նստակյաց կենսակերպ ես վարում, անբավարար ես քնում, ապա ավելի դժվար կլինի ցուցադրել աշխարհին քո լավագույն  կերպարը: Սկսեք կենսակերպի փոքր փոփոխություններից, աստիճանաբար կընտելանաս ռեժիմին, և դա կդառնա առօրյայի անբաժանելի մասը:

Սովորիր արդյունավետ շփման և արդյունավետ զրույցի վարման կանոններ, ցուցադրիր հետաքրքրություն զրուցակցի նկատմամբ:

Մի համեմատվիր ուրիշների հետ: Հիշիր, որ դու անհատականություն ես և քո նմանը չկա: Հավատա քո ուժերին, փորձիր գտնել քո սեփական ուղին և ապրիր քո սեփական կյանքով: Մի սպասիր ուրիշների գովաբանությանը, գործիր քո սեփական շահերից ելնելով: Վերջ տուր ինքդ քեզ քննդատելուց: Փորձիր ավելի թեթև վերաբերվել պրոբլեմներին:

Բոլոր մարդիկ սխալվում են, իդեալական մարդ չկա: Սովորիր ներել ինքդ քեզ և առաջ շարժվել:

Փորձիր քեզ տարբեր ոլորտներում, տարբեր գործեր նախաձեռնիր, ունեցիր քո սիրած զբաղմունքը, արա այն, ինչ քո մոտ լավ են ստացվում: Դարձրու քո ուժեղ կողմերը քո առավելությունը և հպարտացիր քո փոքր հաջողություններով:

Հաջողություն ենք մաղթում: