Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Ser

Barev cez es 16tarekanem 3tari e arden inch sirum em mi txayi ev hamozvac em im zgacmunqneri mej bayc chem karoxanum shbvel nra het es inc anvstah em zgum mtacum em aynqan lav mard e gexecik bari vor inc ushadrutyun chi darcni im inqnagnahatakans shat cacr e inchpes varvel xndrum em ogneq inc

Պատասխան

Ողջույն, Ինես, շնորհակալություն, որ կիսվեցիր մեր հետ:

Նախ պետք չէ թերագնահատել ինքդ քեզ, ամեն մարդ ունի իր հետաքրքիր կողմերը, և անհրաժեշտ է գտնել հնարավորություն դրանք ցուցադրելու համար: Եթե դու չես փորձի գրավել այդ տղայի ուշադրությունը և պարզել նրա կարծիքը քո մասին, ապա այդպես էլ չես իմանա, թե իրականում ինչ կարող է ստացվել ձեր մոտ: Այդ գործում քեզ կարող են օգնել ընդհանուր ծանոթները, փորձիր դիմել նրանց օգնության:

Իմացիր, թե ինչ է սիրում այդ տղան, ինչ հոբբի ունի, փորձիր գտնել շփման եզրեր, իսկ ծանոթանալով նրա հետ, արդեն կզգաս, թե ինչ է մտածում քո մասին, և կարող է արդյոք ձեր միջև լինել ընկերություն կամ ավելի մտերիմ հարաբերություններ: Կամ գուցե մոտիկից շփվելով դու կհամոզվես, որ նա իրահանում այնպիսի մարդ չէ, ում հետ կկարողանաս միասին լինել:

Հաջողություն ենք մաղթում: