Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Ծխախոտ

Ինչպես դադարեցնել ծխելը

Պատասխան

Ողջույն, Խաչիկ: Շնորհակալություն, որ մեզ գրեցիր:

Ծխելը դադարեցնելու համար անհրաժեշտ է հստակ կայացնել այդ որոշումը, նշանակել համապատասխան օր և պարզապես թողնել: Ի դեպ, եթե քո մոտ ծագել է այս հարցը, դու մտածում ես թողնելու մասին, ուրեմն դու արդեն կատարել ես կարևոր առաջին քայլը:

Եթե մարդը երկար, "ստաժավոր" ծխող է, հնարավոր է, որ կտրուկ թողնելը դժվար լինի, և անհրաժեշտ է համապատասխան մասնագիտական օգնություն:

Իհարկե, թողնելու համար պահանջվում է կամքի ուժ, որպեսզի դիմադրես քո շրջապատի անբարենպաստ ազդեցությանը, հատկապես եթե ծխում են քո ընկերները: Այդ պատճառով լավ կլինի, որ քո ընտանիքը և քո ընկերները քեզ սատարեն այս որոշման մեջ:

Որոշ օգտակար խորհուրդներ և հիմնական քայլերը նկարագրված են "Ծխե՞լ: Թողնել " հոդվածում:

Հաջողություն ենք մաղթում: