Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Spidi masin

Barev dzez bjishk jan kasek indz kani tokos e kazmum vor mard@ mi angam haraberutyun unena spidov mardu het u varaqvi.havanakanuryun@ mi angamva hamar inchkan e

Պատասխան

Ողջույն, Դավիթ, շնորհակալություն հարցի համար:

Սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը շատ մեծ չէ և կախված է, թե ինչ քանակությամբ վիրուսներ կան վարակակրի օրգանիզմում: Ցանկացած ներթափանցող  հարաբերության ժամանակ, երբ կա կենսաբանական հեղուկների փոխադարձ շփում,  միշտ առկա է վարակման վտանգ: Մեկանգամյա սեռական հարաբերության դեպքում վարակման վտանգը կազմում է շուրջ 1%: Ի դեպ, հավանականությունը 6-10 անգամ մեծ է սեռական օրգանների վրա խոցերի առկայության դեպքում, և 3-4 անգամ` այլ ախտահարումների, այդ թվում` սեռավարակների պարագայում:  Ավելի մեծ է վարակման հավանականությունը, երբ կա շփում արյան հետ` դաշտանային արյան կամ տրավմատիկ հարաբերության ժամանակ, երբ տեղի է ունենում սեռական օրգանների լորձաթաղանթի վնասում: Ավելի խոցելի են վարակման տեսակետից կանայք: Շատ ավելի բարձր է վարակվելու վտանգն անալ սեռական հարաբերության ժամանակ, ավելի ցածր` օռալ:

Ի նկատի ունեցիր, որ նույնիսկ մեկանգամյա չպաշտպանված սեռական հարաբերությունը կարող է հանգեցնել վարակման, ուստի բոլոր դեպքերում պետք է լինել տեղեկացված և պաշտպանվել: