Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Ոչ վիրտուալ շփում

Բարև Ձեզ։ Ես 16 տարեկան եմ, տղա եմ։ Մարդկանց հետ շատ դժվարությամբ եմ կարողանում բանավոր շփում հաստատել։ Ես այս խնդիրը դեռևս փոքր հասակից ունեմ, բայց այսօր այդ բարդույթն ինձ խանգարում է ինքնուրույն հոգալ նույնիսկ փոքր կենցաղային կարիգները։ Օրինակ` ես շատ մեծ դժվարությամբ եմ կարողանում խոսել խանութում որևէ ապրանքի մասին հավելյալ տեղեկություն իմանալ, կամ զանգել` որևէ իր պատվիրելու համար։ Կխնդրեի ինձ տալ պրակտիկ խորհուրդներ խնդրի լուծման համար։ Նախապես շնորհակալ եմ։

Պատասխան

Ողջույն: Շնորհակալ ենք հարցի համար: Դու միակը չես. նման խնդիրներ ունենում են շատ տղաներ ու աղջիկներ: Կարող ես խնդրել քո քույրիկին, եղբորը, ընկերոջը օգնել քեզ, նախապես պատրաստվիր և  փորձիր խոսել տարբեր թեմաներով, պատկերացրու, ինչպես կպատասխանես աղջկան կոնկրետ իրավիճակում: Վերցրու օրինակներ ֆիլմերից, գրքերից, կամ հենց քո շրջապատի մարդկանցից: Որոշ խորհուրդներ կարող ես կարդալ այս հոդվածում` http://teenslive.am/communication/haghordakcman-varpet

Հաջողություն ենք ցանկանում: