Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

hisoxutyan korust

Barev dzez im anun@ HAYK E ES 18 TAREKAN EM BJISHK JAN INCHIC KAROXE HISHOXUTYAN KORUST LINEL AMEN INCH SHAT SHUTEM MORANUM

Պատասխան

Ողջույն, Հայկ, շնորհակալություն հարցի համար: Հիշողությունը կարող է տարբեր մարդկանց մոտ տարբեր լինել:  Գուցե քո մոտ ավելի լավ է զարգացած ոչ թե լսողական, այլ տեսողական հիշողությունը: Գուցե դու ցրված ես, դժվար ես կենտրոնանում, դա է պատճառը: Որոշ դեպքերում հիշողության կորուստը  կարող է կապված լինել նաև հիվանդությունների հետ, այդ պարագայում մարդն ունենում է նաև այլ նշաններ, օր.` գլխապտույտներ, աղմուկ ականջներում,  գլխացավեր,  տեսողության խանգարումներ, քայլվածքի և խոսքի խանգարումներ և այլ շեղումներ: Հիշողության ֆունկցիան կարելի է զարգացնել  և վարժեցնել, իզուր չէ, որ երեխաներին տալիս  են անգիրներ սովորել, սովորեցնում են բազմապատկման աղյուսակը: Լավ կլինի, որ փորձես մտապահել հեռախոսահամարներ, ոչ թե միշտ նայես հեռախոսագրքի մեջ: Փորձիր մտապահել նոր բառեր (օրինակ` անգլերեն), մի քանի անգամ կրկնելով` հիշել,   հետո որոշակի հերթականությամբ արտաբերել տարբեր բառեր կամ պատկերներ: Կան շատ  վարժություններ, և դու կարող ես ընտրել քո համար հաճելի և օգտակար մեթոդ: Հաջողություն ենք մաղթում: