Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Առաջին օգնությունը օձի կծածի ժամանակ

Խնդրում եմ ասեք, ինչ կարելի է անել օձի կծածի ժամանակ։

Շնորհակալություն

Պատասխան

Հարգելի Արմինե, շնորհակալություն հարցի համար:

Թունավոր օձի խայթոցի դեպքում կարևոր է ճիշտ կազմակերպել առաջին օգնությունը և տուժածին անմիջապես տեղափոխել հիվանդանոց` հակաթույն ներարկելու համար: Առաջին հերթին պետք է հանգստացնել տուժածին և սահմանափակել շարժումները, որպեսզի թույնը արագ չտարածվի: 3-5 րոպեի ընթացքում սեղմել կծած տեղի կողքերից, որպեսզի թույնը  դուրս գա: Խմեցնել մեծ քանակությամբ հեղուկներ, ոչ` ալկոհոլ: Տուժածին պատգարակով շտապ տեղափոխել հիվանդանոց:

Կարևոր է չկատարել ավելորդ և անօգուտ գործողություններ, որոնք կարող են վնաս պատճառել (օրինակ` լարան տեղադրել, կտրել, այրել վերքը և այլն):