Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Տղա աղջիկ հարաբերությունների

Որ տարիքում արդեն կարելի է ունենալ ընկեր/ընկերուհի, կամ այսպես ասած առաջին համբյուրը քանի տարեկանում կարող է լինել

Պատասխան

Ողջույն, Ստելլա,

Այս հարցին շատ դժվար է պատասխանել, քանի որ հնարավոր չէ նշել կոնկրետ տարիք: Ամեն ինչ շատ անհատական է և կախված է շատ գործոններից: Առաջին սերը և ընկերությունը կարող է պատահել ցանկացած տարիքում, իհարկե ամենից հաճախ` դեռահասության: Կարևորը այն է, որ ընկերական հարաբերությունները և համբույրները լինեն իրար սիրող, լսող և հարգող անձանց միջև: Եվ իհարկե, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ համաձայնությամբ և առանց որևէ պարտադրանքի, որոշումները ընդունվեն կշռադատված, գիտակցելով բոլոր հետևանքները: Ցանկանում ենք իսկական մեծ սեր: