Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Dashtan

Ես արդեն 13 տարեկան եմ, բայց չկա դաշտան ինչ անել

Պատասխան

Բարև, Ham, շնորհակալություն հարցի համար: Սովորաբար դաշտանն սկսվում է 11-13 տարեկանում, բայց կարող է լինել նաև ավելի ուշ` 14-15 տար.: Այստեղ կարևոր է ճշտել, քո մոտ կա՞ն սեռական զարգացման նշաններ` մազակալում, կրծքագեղձերի զարգացում: Դու արդեն բոյովացե՞լ ես, թե ոչ: Արդյո՞ք կտրուկ նիհարել ես վերջերս կամ ունես քաշի պակաս, դա կարող է ազդել: Նաև ճշտիր, ո՞ր տարիքում էր սկսվել մայրիկիդ դաշտանը: Անհանգստանալու կարիք կա, եթե դեռ չունես հասունացման նշաններ: Այդ դեպքում պետք է դիմել մասնագետի: