Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Աղջիկների քանի տոկոսը կարող են ստել, իբր ընկեր ունեն?

Բարև Ձեզ: Ես մի աղջկա եմ շատ հավանել, նա ասաց, որ ընկեր ունի, և այդ ընկերը իբր արտասահմանում է: Մի շարք փաստեր կասկածի տակ են դնում նրա ասածը… Ուզում եմ իմանալ, տղային մերժող աղջիկների քանի տոկոսն են նման մերժողական պատասխան տալիս, ասելով՝ իբր ընկեր ունեն? Շնորհակալ եմ…

Պատասխան

Բարև, Արմեն: Տոկոսներով դժվար է պատասխանել:))), բայց դա հանդիպում է բավական հաճախ: Եթե աղջիկը մերժում է իրեն հավանող տղային, կարող է ցանկացած պատճառ առաջ բերել: