Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ դասընկերուհուն, ում անպատվում և վիրավորում են դպրոցում

Մեր դպրոցում կա մի աղջիկ, անունը **: Երևի նա ինչ-որ հիվանդություն ունի, քանի որ շատ չաղ է, բայց փորձում է նիհարել և շատ բարի աղջիկ է: Նա միշտ օգնում է ինձ և մի քանի ուրիշ աղջիկներին դպրոցում, դասերի հետ: Բայց տղաները և մի քանի աղջիկներ անընդհատ նրան ծաղրում և հետապնդում են, կատակներ անում, հրում, պայուսակը պատուհանից շպրտում: Ես շատ եմ նրան խղճում, բայց չգիտեմ ինչպես օգնել: Ես վախենում եմ, որ եթե նրան պաշտպանեմ, իմ հետևից էլ կընկնեն: Ի՞նչ կարող եմ անել նրան օգնելու համար:

Պատասխան

Բարև, Նատա: ** -ն լավ աղջիկ է, քանի որ բարի է և աջակցող: Հիմա մտածիր ինքդ քո մասին: Դու տեսնում ես անարդար վերաբերմունք նրա նկատմամբ, ուզում ես օգնել, բայց վախենում ես միջամտել, որպեսզի չդառնաս անցանկալի ուշադրության առարկա: Պատկերացրու, եթե աղջիկը հանկարծ տեղափոխվի ուրիշ դպրոց, նա կմնա քո հիշողության մեջ որպես մի լավ աղջիկ, որին դու ուզում էիր օգնել, բայց այդպես էլ չորոշեցիր, թե ինչպես: Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս ես զգալու այդ կապակցությամբ: Դու իսկապես ցանկանո՞ւմ ես այսպիսի վատ զգացումներ:

Հիշի′ր, որ վիրավորողները նվաստացնում են ոչ բոլորին: Նրանք շրջանցում են այն մարդուն, ով կարող է դիմադրություն ցուցաբերել, ում հետ կռվելը ձեռնատու չէ, և նրան, ով բանի տեղ չի դնում նրանց վիրավորանքները, ում վիրավորելն անհետաքրքիր է: Ցանկացած մարդ, ով չի գտնում պատասխան խոսքեր, ով լռում է և փորձում է դառնալ նրանց նկատմամբ անտեսանելի, վտանգված է ինչ-որ մի պահին դառնալու անցանկալի «ուշադրության» առարկա: Նրանց ավելի շատ հետաքրքրում են հենց պատասխան տալու անընդունակ մարդիկ, ովքեր վախենում են և նյարդայնանում: Դա զվարճացնում է խուլիգաններին: Եթե դու կարողանաս ձեր դասընկերուհիներից ոմանց հետ կազմել մի խումբ, և խմբի բոլոր անդամները միանգամից կտան պատասխան` կատակի վերածելով, ձեզ կպնողների թիվը արագ կպակասի:

Եթե ստիպված լինես մենակ դիմակայելու, մի´ վախեցիր: Գցեցին քո գրիչը, ասա` «Իհարկե, իմ գրիչը քոնի նման չի էլ կարող թռչել»: Քեզ բրդեցին, գոռա` «Այսպես ցավոտ է», եթե ցավոտ չէ, պարզապես ասա` «Զզվելի է, ինձ կեղտոտում ես» կամ «Դու փոքրիկ վայրենի ես»: Պատուհանից դուրս շպրտած իրերի հետևից մի վազիր, թող դա անեն շպրտողները կամ քեզ օգնել ցանկացողները: Ձևացրու, որ այդ իրերը քեզ բոլորովին չեն հետաքրքրում:  Վիրավորողներին հետաքրքիր է քո պատասխան ռեակցիան, անհանգստությունը, էմոցիաները: Եթե դրանք չկան, վիրավորողները կձանձրանան և կանցնեն ուրիշին, ով նրանցից վախենում է և անհանգստանում: Եթե քեզ թվա, որ հետապնդումն ավելի լուրջ է դառնում, և դու չես կարող դիմակայել, պետք է դիմել մեծահասակներին, խնդրել օգնություն և միջամտություն:

Իսկ հիմա, քանի դեռ չես որոշել, թե ինչով օգնել այդ աղջկան, կարող ես նրան մոտենալ և կիսվել քո զգացմունքներով տեղի ունեցածի վերաբերյալ, հետաքրքրվել նրա ապրումներով և լսել պատասխանը: Բացի օգնությունից և պաշտպանությունից մարդիկ կարիք ունեն աջակցության, սատարության, կարեկցության: Քողքին մնալով, չթողնելով մարդուն անջատվոր, դու արդեն մեծ օգնություն ես ցուցաբերում: