Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

ՄԻԱՎ

Մեր հարևանի երեխան բակում խաղալիս մատը ծակել է այգում գցած ներարկիչով: Անհանգստանալու կարիք կա?

Պատասխան

Բարև, Սոֆի,  շնորհակալություն հարցի համար:

Վարակվելու հավանականություն կա, քանի որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել ներարկչի վրա մնացած թարմ արյան միջոցով, եթե այն նոր էր օգտագործվել վարակակրի կողմից: Ինչևէ, արտաքին միջավայրում ՄԻԱՎ վիրուսը արագ ոչնչանում է, ուստի հավանականությունը շատ փոքր է: Բայց բոլոր դեպքերում, ապահով լինելու համար անհրաժեշտ է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն, դեպքից առնվազն 1.5-2 ամիս անց՝ դիմելով համապատասխան բուժհիմնարկ: Պետք է հիշել, որ այսպես հնարավոր է վարակվել նաև վիրուսային հեպատիտներով (Բ,Ց), որոնք ի տարբերություն ՄԻԱՎ-ի, բավականին կայուն են արտաքին միջավայրում, ուստի հանգիստ լինելու համար հետազոտվել անհրաժեշտ է: