Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սեքս

Սեքս

Երեկույթի ժամանակ ծանոթացել եմ մի շատ հմայիչ երիտասարդի հետ և անմոռանալի սեքս եմ ունեցել նրա հետ: Բայց մենք չունեինք պահպանակ, և հիմա ես շատ անհանգիստ եմ: Ինչպե՞ս վստահ լինեմ, որ վարակված չեմ:

Պատասխան

Բարև Ձեզ: Նման իրավիճակում չի կարելի վստահ լինել, որ չկա վարակ: Քանի որ վարակի ինկուբացիոն/ գաղտնի շրջանը (սեռական հարաբերության և վարակի նշանների ի հայտ գալու միջև ժամանակահատվածը) տևում է 3 օրից մինչև 6 ամիս, ես խորհուրդ կտամ չպաշտպանված սեռական հարաբերությունից 1 ամիս հետո այցելել գինեկոլոգի և անպայման հանձնել մի շարք քսուքներ և անալիզներ`սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ բացահայտելու համար, ինչպես նաև արյան անալիզ ՄԻԱՎ-ի համար:

Խորհուրդ եմ տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ և վարակի նույնիսկ փոքր նշանների պարագայում դիմել մասնագետի: Չէ՞ որ վարակը չբուժելը առաջացնում է անպտղություն: Միշտ մտածեք Ձեր առողջության և ապագայի մասին, oգտագործեք պահպանակ: