Առողջություն
Քանի տարեկանից կարող են դեռահասները օգտագործել շպարման պարագաներ՞
Ողջույն, Դիանա, Շնորհակալություն, որ գրեցիր։
Ամեն ինչ բավականին անհատական է, կախված է մաշկի բնույթից, մաշկի վիճակից և դիմահարդարման միջոցների տեսակից։ Բնականաբար, վաղ և միջին դեռահասության տարիքում ցանկալի չէ շպար օգտագործել։
Սովորաբար երբ ավարտվում է սեռահասունացման ժամանաշրջանը, աղջիկների մեծ մասը կարող են օգտագործել թեթև խոնավեցնող կրեմներ կամ դիմափոշի, եթե դրանք նախատեսված են երիտասարդ մաշկի համար։ Երբեմն դրանք օգնում են պաշտպանել մաշկը արևի ճառագայթներից (թվով նշված են SPF գործոնը) կամ փոշուց։ Սակայն եթե մաշկը խիստ զգայուն է կամ ճարպոտ է, առկա են պզուկներ և կորյակներ, պարտադիր պետք է խորհրդակցել բժիշկ-կոսմետոլոգի կամ մաշկաբանի հետ, քանի որ նման դիմահարդարման միջոցները կարող են փակել մաշկի ծակոտիները և վատթարացնել մաշկի վիճակը։
Առողջություն։