Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Կաշկանդվածություն

Բարև ձեզ կասեք ինչ անեմ որ դասընկերներիս մոտ ինձ ազատ զգամ չամաչեմ խոսելուց,հումորներ անեմ,բնաորությունս բացեմ:

Պատասխան

Ողջույն, Աշոտ, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր։

Բնականաբար կան մարդիկ, ովքեր ավելի ազատ և անկաշկանդ են հաղորդակցման մեջ, հեշտ շփվող և կատակող են, և կան ավելի ամաչկոտ, փակ մարդիկ, ովքեր գերադասում են ավելի շատ լսել և քիչ խոսել։ Դա բնավորության գծեր են, և դժվար է դրանց հետ պայքարել։ Ինչևէ, դու կարող ես լավացնել քո հաղորդակցման հմտությունները, սովորել ավելի անկաշկանդ խոսել, չամաչել լսարանից, ազատ արտահայտել մտքերդ։ Եվ իհարկե, շատ կարևոր է ուշադրություն չդարձնել փոքր հիասթափություններին, անհաջողություններին և սովորել դասեր քաղել նման իրավիճակներից։

Կարդա մեր կայքի համապատասխան հոդվածները՝  այս, այս և այս, որտեղ կգտնես շատ աշխատող խորհուրդներ։

Հաջողություն եմ մաղթում։