Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Շփումներ

Տարիքակիցների հետ շփման դժվարությունները ինչպե՞ս հաղթահարել, երբ զգում ես ,որ շատ լուրջ մտքեր ,հայացքներ ունես կյանքի հանդեպ համեմատ տարիքակիցներիդ

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս։ Շնորհակալություն, որ մեզ գրեցիր։

Դու միշտ կարող ես գտնել և շփվել քո համար հետաքրքիր, ավելի հասուն մտածելակերպ ունեցող ընկերների հետ, ում հետ կարող ես ժամանակ անցկացնել։ Դա լրիվ նորմալ է, որ կարող ես լեզու չգտնել քո հասակակիցներից շատերի հետ։

Ինչ վերաբերում է քո հասակակիցներին, հաստատ գոնե 1-2 ընդհանուր թեմա կամ շփման եզրեր կարող ես փորձել գտնել նաև նրանց կամ նրանցից մի քանիսի  հետ, օրինակ՝ կապված դասերի, միասին հավաքվելու կամ այլ առիթներով։ Չարժե լրիվ առանձնանալ և քեզ ցույց տալ  մեծամիտ, քանի որ դրանով դու էլ ավելի շատ կտարբերվես քո շրջապատից, իսկ դա կարող է որոշակի իրավիճակում  ի վնաս քեզ լինել։

Որոշ օգտակար խորհուրդներ, թե ինչպես լավացնել շփումը մարդկանց հետ կարող ես գտնել մեր կայքի հոդվածներում՝ Հաղորդակցություն բաժնում։

Հաջողություն ենք ցանկանում։