Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Դերային նույնականացում

Ողջույն։ Շուտով 20 տարեկան կդառնամ, իսկ մոտակա մեկ տարվա ընթացքում պատրաստվում եմ ամուսնանալ։ Այդ տղային շատ եմ սիրում, միասին ապրելու միտքը շատ է դուրս գալիս և ընդհանուր ամեն ինչը շատ լավ է, բայց հենց ամուսնության հետ կապված շատ խիստ հակասական մտքեր են առաջանում։ Նշեմ, որ ինձ համար ընդունելի է քաղաքացիական ամուսնություն ասվածը, բայց պսակադրությունն ու կնիքն անձնագրում խառնում են բոլոր մտքերս։ Ինչի՞ց կարող է լինել նման բան և ինչպես կարող եմ որոշակի հաղթահարել այս իրավիճակը։ Տպավորություն է, որ չեմ հարմարվում այս մտքի հետ, ներքնայնացում չի լինում։ Շնորհակալություն։

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս։ Շնորհակալություն, որ մեզ գրեցիր։

Իրականում շատ մարդիկ անհանգստանում և տարակուսում են ամուսնությունից առաջ, և դա լրիվ նորմալ է։ Նամանավանդ դու դեռ շատ երիտասարդ ես, և ձեր սիրո և ընկերության օրինականացումը և դրա հետ կապված ֆորմալ պահերը քեզ բնականաբար մի քիչ անսովոր և շատ պարտադրող են թվում։

Եթե դու իսկապես սիրում ես, հարգում և վստահում այդ տղային, իսկ նա՝ քեզ, դու մտածել ես և քննարկել նրա հետ ձեր ապագան, ձեր ծնողները ձեզ աջակցում են այդ որոշման մեջ, ապա այո, օրինականացնել ձեր հարաբերությունները ճիշտ որոշում է։

Եթե դեռ վստահ չես, ունես կասկածներ կամ ունես քո կյանքում այլ, ավելի հրատապ պլաններ, և որոշակի ժամանակ է քեզ պետք այդ որոշումը ընդունելու համար, դա էլ լրիվ նորմալ է, կարող ես և չշտապել։

Որոշումը պետք է լինի միայն քոնը, և իհարկե դա պետք է լինի տեղեկացված և մտածված որոշում, որ դու լավ պատկերացնես քո հետագա ընտանեկան կյանքը, քո ընտանեկան պարտականությունները և քո սեփական ցանկությունները և պահանջները, գուցե՝ քո ուսման կամ աշխատանքի հետ կապված, որ չպետք է հակասեն քո այդ կարևոր որոշմանը։

Հաջողություն եմ ցանկանում և երջանիկ կյանք։