Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Սիրահարվածություն

Արդյոք ճի՞շտ է մարդուն ասել քո զգացմունքների մասին, եթե վստահ ես, որ դա փոխադարձ չէ: Մենք ընկերներ ենք և ես չեմ ուզում, որ մեր ընկերությունը իմ զգացմունքների պատճառով փչացնել, բայց նաև կարծում եմ, որ ճիշտ է ամեն բան ասելը: Հնարավո՞ր է դրանից հետ մաքուր ընկերությունը շարունակվի, նրա մոտ խղճահարության զգացում չի առաջանա՞

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս։ Շնորհակալություն, որ մեզ գրեցիր։

Այդ հարցը չունի հստակ ճիշտ կամ սխալ պատասխան, դա բավական անհատական է։ Պատահում են դեպքեր, երբ տղայի և աղջկա ընկերությունը դառնում է ավելի մտերմիկ, և հետո նոր ձևով են միմյանց նայում, առաջանում են զգացմունքներ։ Պատահում է և այնպես, որ  սիրահարված ընկերը այդպես էլ չի համարձակվում բացահայտել իր սերը, և նույն ձևով շարունակում են ընկերություն անել։ Ինչևէ, նման դեպքում շատերը չեն կարողանում շարունակել նորմալ մտերիմ ընկերական հարաբերությունները,  քանի որ սիրահարված անձը փորձում է թաքցնել կամ մոռանալ իր զգացմունքները և երջանիկ չէ, հատկապես, երբ ընկերը սիրահարվում է և ամուսնանում։

Ինքդ պետք է կայացնես այդ որոշումը, բայց և հնարավոր է, որ քո խոստովանությունից հետո ընկերդ ուրիշ հայացքով քեզ նայի և գուցե հետո փոխի իր վերաբերմունքը։

Կարծում եմ, կարող ես փորձել։ Ինչևէ, դա արա ոչ թե ուղիղ ձևով, այլ նշմար անելով, համապատասխան խոսակցություն սկսելով, անուղղակի հարցեր տալով և այլն։ Դու կզգաս նրա ռեակցիայից, արժե՞ շարունակել այդ խոսակցությունը, թե՞ ոչ։

Որոշ օգտակար խորհուրդներ կարող ես գտնել այս հոդվածում՝ "Ինչպես դուրս գալ ֆրենդզոնայից"։

Հաջողություն ենք մաղթում և փոխադարձ սեր։