Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Կիֆոզ

Ողջույն, հուսով եմ լավ եք:
Ընկերս ունի կիֆոզ, 22 տարեկան է, աշխատանքը նստակյաց է: Ժամանակին մի քանի ամիս գնացել է ֆիզիոթերապիայի բայց հետո դադարել է: Հիմա ուզում է սպորտով զբաղվել, մի քիչ
քաշ հավաքել: Բայց հասկանում ենք, որ բացի սնունդը կարգավորելուց պիտի նաև մարզասրահ հաճախի, իսկ դա չգիտենք այս պահին ճիշտ կլինի թե ոչ իր մեջքի խնդրի պատճառով:
Իհարկե նա կայցելի բժշկի, բայց ուզում եմ էսպես Ձեզ էլ հարցնել:
Նման դեպքերում լողով, յոգայով, սթրեչինգներով զբաղվու՞մ են և հետո ծանր քաշ բարձրացնել կարելի է թե ոչ: Մի քիչ կպատմե՞ք նման խնդրի մասին և թե ինչպես են դա բուժում:

Անչափ շնորհակալ եմ, Ձեզ լավ օր եմ մաղթում:

Պատասխան

Ողջույն, Աննա, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր։

Ամեն ինչ կախված է ողնաշարի վիճակի խորությունից, կիֆոզի աստիճանից, այդ իսկ պատճառով նպատակահարմար է խորհրդակցել բուժող բժիշկ-օրթոպեդի կամ վնասվածքաբանի հետ։ Ինչևէ, սովորաբար լողը, սթրեչինգը, նամանավանդ՝ յոգան շատ օգտակար են բոլորի, այդ թվում ողնաշարի խնդիրներ ունեցողների համար։ Սակայն ծանրության բարձրացներլը այլ տեսակի ծանրաբեռնվածություն է, որը պահանջում է զգուշավորություն և մասնագիտական գնահատում։

Առողջ եղեք։