Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Հասակ

Ես 17 տարեկան եմ 1,54սմ է բոյս,43կգ եմ,ուզում եմ բոյովանալ,հիմա վարժանքներ եմ անում,իսկ դուք ինչ կասե՞ք

Պատասխան

Ողջույն, Համեստ, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր:

Քո հասակը գտնվում է միջինից ցածր, բայց նորմալ ցուցանիշների միջակայքում, իսկ նորմայից մի քիչ ցածր է քաշդ: Սովորաբար աղջիկները շատ չեն բոյովանում սեռահասունացումից հետո, երբ ավարտվում է ոսկրերի աճը: Պետք է հասկանալ, որ մարդու հասակը կապված է մի շարք գործոնների, այդ թվում` ժառանգական հատկանիշների հետ: Ուստի, եթե քո ծնողները /հարազատները բոյով չեն, դժվար թե դու լինես բարձահասակ: Ինչևէ, կարող ես մի փոքր հասակ առնել և ունենալ գեղեցիկ կեցվածք, եթե ճիշտ հաշվեկշռված ձևով սնվես, օգտագործելով և′ սպիտակուց, և′ ճարպեր, և′ առողջ ածխաջրատներ, զբաղվես թեթև մարմնամարզությամբ կամ լողով, կատարես ձգման վարժություններ: Բայց բոլորովին չարժե տանջել քեզ մարզումներով, դրանք չեն տա քո սպասված  արդյունքը:

Եվ ամենակարևորը` սովորիր սիրել քեզ, քո մարմինը, այնպիսին, ինչպիսին դու կաս:

Հաջողություն ենք մաղթում: