Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սեքս

Սեռական հարցեր

Ինչու է աղջկա զուգընկերը անընդհատ խոսում սեռական կյանքի մասին։

Պատասխան

Ողջույն, Անի, Շնորհակալություն, որ գրեցիր:

Սովորաբար դեռահաս տղաները և երիտասարդները ավելի շատ են հետաքրքվում սեռական կյանքով և այդ հարցերով, քանի որ նրանց մոտ հորմոնալ "բռնկում" է լինում, որն էլ առաջացնում է նման հետաքրքրություն և ցանկություն: Իհարկե, աղջիկների մոտ ևս առաջանում է այդ հետաքրքությունը, բայց ոչ` այդքան արտահայտված: Սովորաբար աղջիկները ընկերության մեջ փնտրում են ավելի շատ հոգեբանական մտերմություն, զգում են հաճելի և սիրո խոսքերի և ջերմ վերաբերմունքի կարիք, իսկ տղաները ավելի շատ հետաքրքվում են ֆիզիկական սիրո հարցերով: Դա նորմալ է:

Եթե զույգը շատ մտերիմ է, և տղան հարգում է աղջկան, ուրեմն կարող է սպասել, մինչև մի քիչ մեծանան և երկուսն էլ լիովին պատրաստ լինեն ավելի մտերիմ հարաբերությունների: