Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Հոգեբանություն,

Ինչպե՞ս հասկանամ ինքս ինձ
Ինչպե՞ս հասկանամ ինչ է կատարվում նեսումս, ես շփոթված եմ, տագնապած, բայց չգիտեմ ինչու

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս, շնորհակալությույն, որ մեզ գրեցիր:

Դու բավականին բարդ հարց ես բարձրացնում, որը չունի հստակ պատասխան` 1-ին հարցը:

Ինչևէ, դու կարող ես փորձել վերլուծել քո զգացումները, քո խնդիրները, քեզ անհանգստացնող իրավիճակը, եթե վերցնես թուղթ ու գրիչ և հերթով  գրի առնես այն, ինչ տեղի է ունեցել քո կյանքում վերջերս, և թե ինչպես ես դու վերաբերվում այդ իրադարձություններին, թղթի տաս քո հույզերը, զգացմունքները, հստակեցնես հնարավոր պրոբլեմները:

Սա կօգնի քեզ ավելի հստակ հասկանալ, թե որոնք են այն խնդրահարույց իրադարձությունները կամ մարդիկ, որ քեզ հուզում են:

Այնուհետ փորձիր ամեն մի խնդրի համար գրել, թե ինչքանով դա կարևոր է քո համար այս պահին, և պետք է ինչ-որ լուծում գտնես, թե կարող ես պարզապես անուշադրության մատնել, փորձել մոռանալ: Հաստատ անուշադրության մատնելու բաները բավականին շատ կլինեն, և դա կօգնի քեզ կենտրոնանալ կարևորների վրա:

Նման վերլուծությոնը կարող է շատ օգտակար լինել ինքդ քո զգացմունքները և քո անելիքները հստակեցնելու համար:

Հաջողություն ենք ցանկանում: