Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Հոգեբանություն

Ինչպե՞ս հասկանալ դու սիրում ես այդ տղային, որովհետև նա նման է սիրածդ դերասանին, թե՞ սիրում ես այդ դերասանին, որովհետև նա նման է այդ տղային

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս:

Շնորհակալություն քո հետաքրքիր հարցի համար:

Իրականում մեզ հաճախ սկզբից դուր են գալիս մարդիկ արտաքինի պատճառով, և հավանական է, դու սիրում ես այդ դերասանին իր արտաքինի, գուցե  նաև մարմնավորած կերպարների համար: Չնայած վերջին գործոնը, ինքդ ես հասկանում, շատ խաբուսիկ է, քանի որ իրական դերասանը լրիվ այլ մարդ է իրական կյանքում, իսկ կերպարը բոլորովին այլ մարդ, ի դեպ՝ անիրական: :-)

Ինչ վերաբերում է այդ տղային, այստեղ ամեն ինչ ավելի հեշտ է, բայց և դժվար: Հնարավոր է, որ բացի արտաքինից, նա ունի նաև որոշ հատկանիշներ, որ քեզ դուր են գալիս ֆիլմերի հերոսների մոտ, գուցե նա ունի քեզ համար հրապուրիչ ձայն, շարժուձև, միմիկա, մարմնակազմություն և այլն: Փորձիր ինքդ վերլուծել և համոզվել: Եվ իհարկե, ամենակարևորը՝ պետք է դատել մարդուն  իր արարքներով, վերաբերմունքով տարբեր մարդկանց հանդեպ, դրսևորած վարքագծով  տարբեր իրավիճակներում: Լավ կլինի այդ ամենը հասկանալով, փորձել հասկանալ նաև սեփական զգացմունքները:

Հաջողություն ենք մաղթում: