Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Ֆիմոզ

Բարև ձեզ ես 19 տարեկան եմ նորմալա որ առնանդամիս թլիփը չի բացվում հետաքրքրվել եմ ինտերնետով դա կոչվումա ֆիմոզ ինչպես բուժել?

Պատասխան

Ողջույն, Կարեն, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր:

Երբ տղաների մոտ չի բացվում առնանդամի գխիկը, այսինքն թլիփը հնարավոր չէ հետ քաշել, դա կոչվում է ֆիմոզ, սական վաղ հասակի տղաների մոտ և դպրոցական հասակում մինչև դեռահասություն դա համարվում է նորմալ և չի պահանջում որևէ միջամտություն, այսպես կոչված կեղծ կամ ֆիզիոլոգիական ֆիմոզ: Սակայն հետո նման երևույթը արդեն համարվում է խնդիր և պարտադիր պետք է խորհրդակցել մասնագետի` ուրոլոգի հետ և կարիքի դեպքում կատարել համապատասխան բուժում/միջամտություն:

Առողջ եղիր: