Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Հոգեբանություն

Ի՞նչ խնդիր կարող է լինել մարդու մոտ, ով 16 տարեկան է, բայց ոչ մի բան չի ուզում անել, չի ուզում տնից դուրս գալ, ‘ալարում է’ նաև խանութ գնալ, չի ուզում նաև գնալ մոտ ընկերուհու ծնունդին ու այդ ամենը հոգնածության պատճառով։ Նա անընդհատ հոգնած է ու կապ չունի, թե, երբ է արթնացել։ Ինչպե՞ս կառաջարկեք հաղթահարել այդ հոգնածությունը ու ո՞րն է այդ հոգնածության պատճառը։

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր:

Նման երևույթներ բնորոշ են ընկճվածությանը և որոշ այլ հոգեբանական խնդիրներին: Բավականին հաճախ ընկճված անձը զգում է հոգնածություն, չունի ոչ ցանկություն, ոչ էլ էներգիա սովորական առօրյա գործերի  կամ ցանկացած ջանք պահանջող ակտիվության համար:

Փորձիր հասկանալ, թե որն է այդ վիճակի հնարավոր պատճառը, ինչ անհագստացնող խնդիր կարող է լինել: Եվ եթե հնարավոր է, փոխիր քո վերաբերմունքը այդ խնդրի հանդեպ, եթե չես կարող ազդել դրա վրա: Փորձիր մի քիչ կամքի ուժ գործադրել և սկսել ավելի ակտիվ շարժվել, կատարել փոքր ֆիզիկական վարժանքներ, քանի որ ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է մարդու տրամադրությունը և հաղորդում էներգիա: Ընտրիր քո սիրելի զբաղմունքը` պար, լող, զբոսանք և այլն:

Սկզբում դժվար կլինի, քեզ պետք է ստիպես, բայց աստիճանաբար կտեսնես, որ ուժերդ վերականգնվում են, ամեն հաջորդ քայլը ավելի հեշտ է լինում և բարձրանում է տրամադրությունը և փխվում է նաև վերաբերմունքը շրջապատի հանդեպ:

Որոշ օգտակար տեղեկություններ և խորհուրդներ կարող ես գտնել մեր կայքի հոդվածներում` "Ընկճախտ (դեպրեսիա) vs. վատ տրամադրություն" և այլ:

Եթե զգաս, որ մեր խորհուրդները քեզ չեն օգնում, դիմիր մասնագետի:

Հաջողություն ենք ցանկանում: