Առողջություն
Դաշտանի խանգարում
JEMMA
Հուլի
Barev dzez bjishk jan es arden 5 amis e dashtan chem unecel u vorovayns urel ee bavakanin inch kareli e anel xndrum em patasxaneq uzum em imanal inchu e ushanum ev inchu e virovayns urell
Պատասխան
Ողջույն, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր:
Նախ և առաջ պետք է հասկանալ, արդյոք չկա հղիություն, հետո արդեն մտածել գինեկոլոգիական կամ այլ խնդիրների մասին: Եթե եղել է սեռական հարաբերություն, ապա բնականաբար պետք է մտածել և ժխտել հղիությունը, կատարել թեստ: Եթե դու դեռահաս ես, ապա ճիշտ կլինի պատմել այդ մասին մայրիկին կամ վստահելի որևէ մեծահասակի:
Եթե նման կասկած չկա, ապա պետք է անպայման դիմել բժշկի և հետազոտվել, կատարել սոնոգրաֆիա և այլ անալիզներ` ըստ բժշկի խորհրդի:
Առողջ եղիր: