Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Հասակ

Ես 17 տարեկան եմ, շուտով կլինեմ 18 տարեկան և իմ հարցը հետևյալն է` արդյո՞ք կարող եմ հասակ առնել։ Ներկա դրությամբ իմ հասակը 1.78 է, իսկ քաշը 63 կիլոգրամ։ Նպատակը հասնել 1.85։ Հիմա ցանկանում եմ ձեր խորհուրդներն ու ցուցումները լսել ու հասկանալ, թե ինչ պետք է անեմ։

Պատասխան

Ողջույն, Վազգեն,

Շնորհակալություն, որ մեզ գրեցիր:

Սովորաբար տղաները կտրուկ բոյովանում են 14-16 տարեկանում և աճը ավարտվում է 17-19 տարեկանում: Սա միջին ցուցանիշներ են, քանի որ կան տղաներ, որ մի փոքր ուշացումով են աճում, ելնելով ժառանգական հատկանիշներից (կա աճի և սեռահասունության կոնտիտուցիոնալ ուշացում հասկացություն): Կարևոր է նաև, թե ինչպիսին է ծնողներիդ հասակը:

Քո հարցին հստակ պատասխանելու համար անհրաժեշտ է իմանալ, արդյոք քո մոտ փակվել են աճի հատուկ աճառային զոնաները (դա պարզվում է դաստակի ռենտգեն հետազոտության միջոցով), արդյոք սեռական հասունացումն ավարտվել է: Այդ հարցերը կարող ես քննարկել մանկաբույժի կամ էնդոկրինոլոգի հետ, եթե անհրաժեշտ է հատարել որոշ հետազոտություններ` դաստակի ռենտգեն, հորմոնների որոշում և այլն:

Նույնիսկ եթե աճման զոնաները փակվել են, ապա դեռ մի փոքր կարող ես բոյովանալ, եթե ճիշտ սնվես` օգտագործելով բարձրարժեք կենդանական սպիտակուց, կատարես որոշ վարժություններ` ձգումներ, թռչկոտել, բասկետբոլ, լող և այլն, հետևես քո կեցվածքին:

Առողջ եղիր: