Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Արյան ճնշում

Ինչով է պայմանավորված հաճախակի ճնշման իջեցումը,կզված,կամ երկար ժամանակ պառկելուց աչքերիս դիմացը սեւանում է,կապված են իրար հե՞տ։Կանխավճար շնորհակալ եմ

Պատասխան

Ողջույն, էլլա, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր:

Դեռահասների բավականին բնորոշ է ճնշման իջեցումը` տարած հիվանդությունից հետո, շոգի, քաղցի, գերհոգնածության, ջրազրկման, որևէ հիվանդագին վիճակի, որոշակի դեղորայքի ընդունման կամ այլ պատճառներով:

Աչքերի առջև սևանալը  մարմնի դիրքի կտրուկ փոփոխման հետ կապված է ուղեղի արյան և թթվածնի մատակարարման կարճատև խանգարման հետ: Քանի որ ուղեղի` տեսողության ազդակների  մշակման համար պատասխանատու հատվածները շատ զգայուն են թթվածնային քացքի նկատմամբ, առաջանում է նման ախտանիշ:

Կոնկրետ պատճառները կարող է պարզել բժիշկը, բայց սովորաբար սնվելու, քնի և ֆիզիկական ակտիվության ռեժիմի կարգավորումը տալիս է դրական արդյունք:

Առողջ եղիր: