Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հղիություն

Hxiutyan

Unem dzvazatman het kapvac xntir.ays amis dexen srskel vor hxianam.aysor unem artadrutyun spitak guyni mej@ sev ketikner. Artadrutyun@ nshanakum e vor bexmnavorum chi exel?

Պատասխան

Ողջույն, Նարե,

Բեղմնավորման մասին կարելի է տեղեկանալ առնվազն 7-8 օր անց, կատարելով արյան քննություն և որոշելով խորիոնիկ գոնադոտրոպին հորմոնի մակարդակը և կրկնելով այդ անալիզը մի քանի օր հետո` մակարդակի աճը գրանցելու համար (սա բավականին ստույգ մեթոդ է), նաև սպասվող դաշտանի օրվանից մի քանի օր հետո կատարելով հղիության սովորական թեստ:

Ինչ վերաբերում է արտադրությանը, դա պատահում է նորմայում ձվազատման հետ կապված: Մի քիչ հասկանալի չէ սև կետիկների պահը:  Ճիշտ կլինի այդ հարցի վերաբերյալ խորհրդակցել բուժող գինեկոլոգի հետ:

Առողջ եղեք: