Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Արտադրություն

Բարև բժիշկ ջան մի բան հարցնեմ, դաշտանիս ավարտից մոտ մեկ շաբաթ է անցնում ու մեկ օրով նկատում եմ արյունաշագանակագույն արտադրության նման մի բան ու հետո անցնում է , գրեթե ամեն ամիս դաշտանիս ավարտից մոտ մեկ շաբաթ անց այդպես է լինում մեկ կամ երկու օրով ու անցնում , դա վտանգավո՞ր է
Գիտեք ինչի է նման, օրինակ ինչպես է լինում սովորաբար դաշտանի վերջին օրերին, այ հենց նույն էտ ձևով է լինում, ուղղակի ավարտից մեկ շաբաթ կամ 10 օր անց ու տևում է մոտավոր մեկ կամ երկու օր

Պատասխան

Ողջույն, Անի, Շնորհակալություն, որ գրեցիր:

Եթե կանոնավոր այդպես է լինում, հնարավոր է, դա կապված լինի ձվազատման հետ (եթե դաշտանային ցիկլը կարճ է), քանի որ երբեմն որոշ կանանց մոտ ձվազատումը ուղեկցվում է թեթևակի արյան արտադրությամբ: Դա բոլորովին վտանգավոր չէ:

Ինչևէ,  նման երևույթներ կարող են կապված լինել նաև արգանդի պարանոցի խնդիրների հետ: Ճիշտ կլինի խորհրդակցել գինեկոլոգի հետ, գուցե անցնել որոշ հետազոտություններ` օրինակ սոնոգրաֆիա, եթե լինի դրա կարիքը:

Առողջություն: