Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սեքս

Սեռական հարաբերություններ

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ, թե արդյո՞ք նորմալ է 17 տարեկանում ընկերոջս հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունենալը: Դրանից ես վատը կդառնա՞մ, չէ՞ որ 17 տարեկանում չես կարող իմանալ ապագյում նա՞ կլինի քո կողակիցը, թե՞ ոչ: Եթե անգամ նա չլինի, նորմա՞լ է:

Պատասխան

Ողջույն, Նանե, Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Դու բավականին բարդ հարց ես տալիս, որ չունի միանշանակ և ճիշտ պատասխան: Դու արդեն այդ տարիքում ես, որ լրիվ հասկանում ես քո արարքների բոլոր հետևանքները, կարող ես կանխատեսումներ անել ապագայի համար, որոշ չափով գնահատել ռիսկերը և առավելությունները: Ամեն մարդ ինքն է որոշում իր համար թույլատրելի և անթույլատրելի արարքները` հաշվի առնելով սեփական դաստիարակությունը, պատկերացումները և մտածելակերպը, ընտանիքի, ընկերների և շրջապատի կարծիքը, և այդ որոշումը քո սեփականն է և կարող է լինել տարբեր` կախված իրավիճակից:

Շատ կարևոր է, որ դու վստահ լինես քո ընկերոջ մեջ, համոզվիր, որ քո ընկերը իսկապես սիրում և հարգում է քեզ և չի շտապեցնում այդ որոշումը կայացնելու մեջ, չի գնա և չի պատմի այդ մասին ընկերներին` գլուխ գովալու նպատակով: Եվ արդյո՞ք եթե երկուսով որոշեցիք խորացնել ձեր սիրային հարաբերությունները, դա ոչ մի կերպ բացասաբար չի ազդի ձեր հետագա կյանքի և միասին լինելու որոշման վրա:

Նաև կարևոր է, որ եթե փոխադարձ համաձայնությամբ որոշեցիք սկսել սեռական կյանքը, ապա պետք է մտածեք անվտանգության մասին և պաշտպանվեք անցանկակի հետևանքներից:

Երջանիկ եղեք: