Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Մասնագիտություն ընտրություն

Բարև ձեզ։ Մյուս տարի ավարտում եմ դպրոցը բայց դեռ չեմ կողմնորոշվում ինչ մասնագիտություն ընտրեմ։ Ցանկանում եմ բժշկական բաժնում սովորել բայց մտածում եմ որ հետագայում եթե աշխատեմ ծանր աշխատանք կլինի։ Ինչ կառաջարկեք ընտրել։

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս: Շնորհակալություն, որ մեզ գրեցիր:

Մասնագիտական կողմնորոշումը հեշտ գործ չէ, և ճիշտ կլինի խորհրդակցել քեզ լավ ճանաչող ուսուցիչների, մտերիմների և ընկերների հետ, անցնել որոշ թեստեր, որոնք բազմաթիվ են համացանցում: Պետք է նաև հաշվի առնել շատ այլ հանգամանքներ` սկսած անձնական հատկանիշներից, ընդունակություններից  և նախասիրություններից, վերջացած ապագա աշխատանքի պահանջարկով: Շատ կարևոր է նախապես ծանոթանալ տարբեր մասնագիտությունների առանձնահատկություններին, խոսել աշխատող մասնագետների հետ, որոշ ժամանակ աշխատել տարբեր ոլորտներում որպես կամավոր:

Շատ ուրախ ենք, որ մտածում ես բժշկության մասին: Իհարկե դժվար մասնագիտություն է, որ պահանջում է նվիրում, մեծ սեր մարդկանց նկատմամբ և ամբողջ կյանքի ընթացքում սովորելու և կատարելագործվելու ցանկություն և պատրաստակամություն:

Հաջողություն ենք ցանկանում: