Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Շփում

Հարցս հետևյալն է` երբ կարևոր հանդիպումներ եմ ունենում, դա կլինի հարցազրույց, կամ ինչ-որ կարևոր գործ, որտեղ պիտի լավ ներկայանամ, ինձ խանգարում է չափից շատ հուզմունքն ու լարվածությունը, և այդ հանդիպումից առաջ կարծես մոռանում եմ թե ինչպես պետք է խոսեմ, և կարողանալ ներկայանալի ձևով ինձ դրսևորել
Կանխավ շնորհակալություն ))

Պատասխան

Ողջույն, Ալբերտ, Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Նման խնդիրներ ունենում են շատ մարդիկ, հատկապես անծանոթ մարդկանց հետ հանդիպումից կամ ելույթից առաջ: Նախապես պատրաստվիր կարևոր հանդիպմանը, զրույցին կամ ելույթին, գրի առ, թե ինչ և ինչպես պետք է ասես, ինչ հերթականությամբ, անպայման տանը` հայելու առջև մի քանի անգամ փորձիր խոսել, այնուհետ` փորձիր ելույթ ունենալ տան անդամների կամ ընկերների առջև: Այսպես դու քեզ ավելի վստահ և պատրաստված կզգաս:

Որոշ ժամանակ հետո դու կզգաս, որ փորձերը օգուտ են տալիս, և ամեն հաջորդ անգամ էլ ավելի լավ է ստացվում:

Որոշ օգտակար խորհուրդներ կարող ես գտնել մեր կայքի համապատասխան հոդվածներում` "Հաղորդակցություն" բաժնում:

Հաջողություն ենք մաղթում: