Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Հաղորդակցություն

Բարև ձեզ,ես 18 տարեկան եմ։Ես չեմ կարողանում խոսել մարդկանց հետ կամ նայել նրանց աչքերին։Տանը,իմ սենյակում ես մենակ շատ ինքնավստահ եմ,բայց հենց մարդամեջ եմ դուրս գալիս անկախ ինձանից սկսում եմ դողալ,որ նայում են ինձ,կամ հարց են տալիս խայտարակ եմ լինում,նոպա է առաջանում,և շատ տհաճ վիճակում եմ հայտնվում ։Երբ մարդիկ խոսում են մտքումս ,պատասխանում եմ,հետաքրքիր հարցեր եմ տալիս,պատկերացնում եմ կատակներ անելիս,բայց իրականում չեմ կարողանում։Նշեմ որ փեքրուց ինձ ձեռք են առել դանդաղ խոսելուս համար եւ երևի հիվնդությունա դառել,ու մտածում եմ ավելի լավա լռեմ նրանց առաջ էլ ծաղրանքի չառաջանամ։Ինչ անեմ գնալով բարդանում է,հոգեբանի մոտ չեմ կարող գնալ,ֆինանսի պատճառով

Պատասխան

Ողջույն, Թեհիմնե,

Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Քո նկարագրած գանգատները` դող, նոպայի առաջացում, կարծես թե  ավելի շատ նման են խուճապային կամ տագնապային խանգարման, ոչ թե սովորական ամաչկոտությանը կամ անվստահությանը, որը բնորոշ է շատ երիտասարդներին:

Սովորաբար, անհամարձակությունը հաղթահարելու համար խորհուրդ է տրվում սովորել և վարժեցնել արդյունավետ շփման գաղտնիքները (այդ մասին կարող ես կարդալ մեր հոդվածներում "Հաղորդակցություն" բաժնում), փորձիր հետևել այդ խորհուդներին:

Ինչևէ, եթե վիճակը իսկապես ավելի բարդ է, պահանջվում է բուժում, ճիշտ կլինի դիմել մասնագիտական օգնության` նյարդաբանի, հոգեթերապևտի: Դիմիր տեղամասային պոլիկլինիկա և ստանալ  ուղեգրում մասնագիտական խորհրդատվության համար:

Առողջ եղիր: