Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Զվազատում

Բարև ձեզ ես 14 տարեկան եմ, երբեմն իմ ներքնազգեստի վրա անգույն լորձանման նյոթեմ տեսնոմ ,կասեք դա վտանգավոր է թե ոչ ,նախապես շնորհակալություն։

Պատասխան

Ողջույն, Լիդա, Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Նման արտադրությունը նորմալ երևույթ է, որը կոչվում է բնական կամ ֆիզիոլոգիական սպիտահոսություն և խոսում է քո հասունացման մասին: Դա աղջիկների և կանանց մոտ բնական ինքնամաքրման գործընթաց է, որը թույլ է տալիս խոնավ և մաքուր պահել լորձաթաղանթները: Ուղղակի պետք է պահպանել հիգիենան և հետևել արտադրության հնարավոր փոփոխությանը  (տեսք, գույն, հոտ, քանակ), ինչը կարող է խոսել որևէ խնդրի մասին:

Մանրամասների մասին կարող ես ծանոթանալ մեր կայքի համապատասխան հոդվածներից և "Օգտակար ռեսուրսներ" բաժնի նյութերից: