Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Հոգեբանություն

Բարև Ձեզ հարցս այսպիսին է։ Ինչպես մտածել ավելի հասուն

Պատասխան

Ողջույն, Լիլիթ: Շնորհակալություն, որ գրեցիր:

Դու բավականին բարդ հարց ես տալիս: Մտքերի և արարքների հասունությունը սովորաբար գալիս է տարիքի և կյանքի փորձի հետ, քանի որ մարդիկ իրենց կյանքի ընթացքում սովորում են սեփական և ուրիշների սխալների վրա, ձեռք են բերում որոշակի կյանքի փորձ, հմտանում են սեփական գիտելիքները, ուժեղ կողմերը կիրառելու մեջ, կարողանում են քննադատաբար վերլուծել իրադարձությունները և դատողություններ անել:

Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, որ երիտասարդ անձինք և երեխաները չեն կարող հասուն ձևով մտածել, ճիշտ և կշռադատված քայլեր անել և պատասխանատու լինել սեփական գործողությունների համար: Դա կարող է լինել ինչպես ներքին հատկությունների, բարձր ինտելեկտի, այնպես էլ քննադատաբար վերլուծելու, ստացած գիտելիքները և փորձը ճիշտ օգտագործելու արդյուքնում:

Փորձիր ավելի շատ կարդալ, վերլուծել կարդացածը և առհասարակ` ստացած ինֆորմացիան, զանազան թեմաներով զրուցիր և քննարկիր տարբեր հարցեր խելացի և փորձառու մարդկանց հետ, այդ թվում ծնողների և ուսուցիչների հետ: Աստիճանաբար ազատվիր երեխաներին բնորոշ էգոցենտրիզմից, ինֆանտիլ պահվածքից, և կտեսնես, որ ավելի հասուն ձևով սկսեցիր մտածել: