Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

@@

Hargeli bjisk hxianalu hamar qani or@ mek petq e haraberutyun unenal ev vor orn e linum dzvazatum@

Պատասխան

Ողջույն,

Պտղատու` բեղմնավորման համար ամենանպաստավոր օրերը սովորաբար լինում են ձվազատումից 3 օր առաջ և 2 օր հետո, միջինում կանոնավոր 28-օրյա ցիկլի մեջտեղի մեկ շաբաթը: Սակայն, քանի որ ձվազատումը կարող է լինել ոչ մեջտեղում, ձվազատման օրը որոշելու համար կիրառվում են մի շարք մեթոդեր, որոնցից ամենահստակը սոնոգրաֆիկ եղանակն է` ֆոլիկուլոմետրիա: Այդ օրերին սեռական հարաբերությունները ավելի բարձր հավանականությամբ, համեմատած մյուս օրերի հետ, կավարտվեն հղիությամբ: