Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Հարաբերություններ

Բարև Ձեզ, ես 25 տարեկան եմ երբևե ընկեր բեմ ունեցել բնայած միշտ ունեցել եմ բազմաթիվ երկրպագուները , միշտ մտածել եմ որ պետք է մեկին ընտրեմ ամբողջ կյանքի համար, արդեն ունեմ ընկեր 4 ամիս է շփվում ենք կարելի է ասել իդելականին մոտ կերպար է, բայց չափազանց սառնություն կա մեր հարաոերություններում , մեկս մեկին շատ հարգում ենք լավ ենք վերաբերվում , նա իր ապագապ իմ հետ է պատկերացնում ես էլ իր, բայց շատ սառն ենք , խոսքերով շռայլ չի ,ես գիտեմ , որ ինքը լավ ամուսին և հայր կլինի , բայց կարծ՚ս ես խորը զգացմունքներ չունեմ ինքն էլ (կամ ես էի ուրիշ ձև պատկերացնում)երբեմն մտածում եմ միգուցե շատ եմ ինձ կաղապարների մեջ պահել և ընդունակ չեմ սիրել կամ սիրո և սիրահարվելու մեր տարիքը անցել ա(ինձանից մեծ է 7 տարով) ու ինձ տանջող հարցերից շարունակե՞լ առանց զգացմունքների թե՞ ոչ։

Պատասխան

Ողջույն, Անի, Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Դու շատ բարդ հարց ես տալիս, որը չունի հեշտ և միանշանակ պատասխան:

Այո, կան շատ զույգեր, ովքեր լավ ընտանիք են կազմում` չունենալով խելագար սիրահարվածություն կամ շատ կրքոտ զգացմունքներ: Կան համերաշխ զույգեր, երբ ամուսիններից մեկն ունի այդ կրքոտ զգացմունքը, մյուսը` ոչ: Եվ կան հակառակ դեպքեր, երբ մեծ սեր ունեցող զույգերը բավականին շուտ բաժանվում են, քանի որ նրանց հարաբերություններում բացակայում է հարգանքը, փոխադարձ վստահությունը և մտերմությունը, ընդհանուր հետաքրքրությունները և այլն:

Ամեն ինչ շատ անհատական է և կախված է բազմաթիվ հանգամանքներից, այդ թվում ձեր խառնվածքից, ինչը շատ կարևոր է համերաշխ ընտանեկան հարաբերություններ ունենալու համար: Կարևոր դեր են խաղում նաև ձեր տրամադրվածությունը, ցանկությունները, կյանքի նպատակները, արտաքին հանգամանքները, ինչու չէ` նաև հարազատների և ընկերների վերաբերմունքը ձեր հարաբերություններին:

Փորձիր լսել ինքդ քեզ, քո սիրտը, ինչ է այն քեզ հուշում: Նաև խորհուրդ կտանք խոսել այդ տղայի հետ և բացատրել, որ ցանկանում ես և ակնկալում ես, որ նա ավելի ջերմ, կրքոտ, ռոմանտիկ վերաբերվի քեզ, քանի որ դու ունես դրա կարիքը: Գուցե նա ամաչում է ցույց տալ իր սիրահարվածությունը կամ շատ զսպված անձ է: Նման նուրբ հարցերի մասին զուգընկերոջ հետ խոսելը, մինչ ընտանիք կազմելը, շատ կարևոր է, քանի որ թույլ կտա ավելի լավ հասկանալ միմյանց զգացմունքները և ցանկությունները, և ճիշտ որոշում կայացնել:

Հաջողություն ենք ցանկանում: