Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Մտքեր վախեր

Ինչպես պայքարել վախի և վատ մտքերի դեմ
Ինչու են առաջանում անիմաստ մտքերը և արդյոք դրանք իրենցից վտանգ են առաջացնում

Պատասխան

Ողջույն, Աննա,

Ներողություն, որ ուշ ենք պատասխանում քո հարցին:

Իրականում նման մտքեր և վախեր կյանքի ընթացքում ունենում է մարդկանց մեծ մասը: Սակայն նորմայում դրանք կարճատև են, առաջանում են բացասական իրադարձության հետևանքով և արագ անցնում են: Ոչ, դրանք վտանգավոր չեն, եթե, իհարկե, դու տեղի չես տալիս: Ինչևէ, եթե նման մտքերը կայուն են, ապա անհրաժետ է պարտադիր դեմն առնել և դիմել օգնության:

Փորձիր վերլուծել, թե ինչն է քեզ վախեցնում և անհանգստացնում, գրի առ խնդիրեը և մանրակրկիտ վերլուծիր: Փորձիր գտնել մի օգտակար և հաճելի զբաղմունք, մի ֆիքսվիր մտքերի վրա: Աշխատիր արգելափակել բացասական մտքերը ուղեղում և չմտածել վատ բաների մասին: Չէ որ նման մտքերը ըստ էության դեստրուկտիվ են:

Եթե զգում ես, որ կարիք ունես օգնության, պարտադիր կիսվիր ընտանիքի այն անդամի հետ, ում հետ շատ մտերիմ ես կամ քո համար վստահելի մարդու հետ: Կարիքի դեպքում անպայման միասին դիմեք հեգեբանի:

Հաջողություն ենք մաղթում: