Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Առողջություն

Բարև ձեզ։ Ես 19 տարեկան եմ ամուսնացած չեմ և նկատել եմ ավելորդ մազակալում դեմքիս շրջանում, ունեմ արտադրություն, և մի քանի օր է ինչ ցավեր ունեմ պոչուկային հատվածում։ Այն ինձ խանգարում է նստել, ազատ շարժվել։ Ինչի պատճառով կարող է դա լինել և ինչ պետք է անեմ դրանից ազատվելու համար։ Ու հնարավոր է կուսաթաղանթը վնասվի առանց սեռական հարաբերություն ունենալու։

Պատասխան

Ողջույն, Աֆրոդիտե,

Փորձենք հերթով պատասխանել քո հարցերին:

Դեմքի մազակալումը կարող է լինել ինչպես նորմալ/ ֆիզիոլոգիական բնույթի, օրինակ` ընտանեկան կամ ժառանգական, այնպես էլ հորմոնալ խանգարումների նշան: Եթե մազակալումը շատ արտահայտված է և կան ցիկլի խանգարուկներ, ճիշտ կլինի դիմել բժշկի՝ հնարավոր խանգարումների ախտորոշման համար:

Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա պետք է հասկանալ, դա բնական սպիտակահո՞սք է, որ լինում է շատ աղջիկների մոտ, հատկապես ցիկլի մեջտեղում, թե՞ բորբոքման նշան (եթե առատ է, ուղեկցվում է քորով կամ հոտով): Վերջին դեպքում պետք է դիմել բժշկի:

Պոչուկային ցավը սովորաբար լինում է վնասվածքի դեպքում, օրինակ հարվածելուց կամ ընկնելուց հետո: Եթե այդ պատճառով չէ, պետք է դիմել բժշկի և հետազոտվել:

Եվ վերջապես, կուսաթաղանթի մասին: Ոչ, եթե չի եղել այդ շրջանի վնասվածք, ապա այն չի պատռվի առանց սեռական հարաբերության:

Առողջ եղիր: