Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Խնդիրների

Ես 15 տարեկան եմ։ Ես ունեի ընկեր ով սիրում է ինձ այո ես հասկանում եմ որ սա անցողիկ է մեծ Հավանականությամբ։ Բայց իմ ընկերները հարազատները ասում են որ ես շատ փոքր եմ և այլն։ Բայց ես իմ ընկերոջ հետ ինձ շատ լավ եմ զգում նա օգնում է ինձ դասերում և ամեն ինչում։ Բայց ես հրաժեշտ տվեցի նրան Ես հիմա չգիտեմ ինչ անել։ Համակերպվել թե … շատ կխնդրեի օգնել ինձ։ Նախապես շատ շնորհակալություն

Պատասխան

Ողջույն, Մագա, Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Առաջին սերը երբեմն լինում է դժբախտ, սակայն այն թողնում է իր հետևից գուցե մի քիչ տխուր, բայց և բարի ու գեղեցիկ հուշեր:

Իսկ դու չե՞ս մտածել, որ եթե դու լսեցիր և համաձայնվեցիր ուրիշների կարծիքի հետ, ուրեմն գուցե այնքան էլ չէիր սիրում այդ տղային: Ի դեպ, այն, որ հաճույքով ընդունում էիր նրա օգնությունը, դեռ չի նշանակում, որ իսկապես սիրել ես նրան: Չէ որ իսական սիրո մեջ մարդը նվիրվում է և պատրաստ է լինում շատ բան տալ` չսպասելով որևէ փոխհատուցման:

Ուրեմն, թող ձեր ընկերության մասին մնան լավ հիշողություններ, գուցե համատեղ նկարներ կամ փոքրիկ հուշանվերներ, իսկ դու աստիճանաբար կմոռանաս այդ սերը, ավելի ճիշտ դրա մասին զգացումները կմեղմանան:

Սակայն, եթե զգում ես բավականին մեծ ափսոսանք և իսկապես տխրում ես, գուցե փորձես վերադարձնել այդ ընկերությունը, գուցե այդ տղայի հետ կարո՞ղ եք մնալ լավ ընկերներ, եթե ոչ սիրող զույգ: