Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Կոկորդացավ

Բարև ձեզ ես Լիանան եմ,17 տարեկան:Կոկորդս վերջին 2 ամիսների ընթացքում 5 օրը մեկ ցավում է,անընդհատ լցված է:Տաք թեյեր եմ խմում,բայց չեն օգնում:Ինչից կարող են լինել այդ հաճախակի ցավերը և ինչպես բուժեմ առանց դեղերի:Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան

Ողջույն, Լիանա, շնորհակալություն, որ գրեցիր:

Կոկորդի ցավը կարող է կապված լինել ինչպես վիրուսային կամ բակտերիալ վարակի, այնպես էլ ալերգիկ կամ այլ ծագման բորբոքման հետ:

Եթե ցավը ուղեկցվում է ջերմությամբ, թուլությամբ, մկանացավերով, հազով, այլ գանգատներով, նշիկների վրա տեսնում ես սպիտակ կետեր կամ փառ, պարտադիր պետք է դիմել բժշկի:

Եթե այլ գանգատներ չկան, կարող ես մի քանի օր փորձել ողողել կոկորդը երիցուկի թուրմովկամ աղաջրով (1 բաժակ գոլ ջրին ավելացրու կես թ.գդալ աղ և սոդա, մի քանի կաթիլ յոդ):

Առողջ եղիր: