Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Բնավորություն

Ինչպես կարելի է փոխել վատ բնավորությունը։

Պատասխան

Ողջույն, Տաթև, Շնորհակալություն հարցի համար:

Իրականում, այո, տեսականորեն դա հնարավոր է, բայց գործնականում` բավականին բարդ: Չէ որ մարդու բնավարությունը դա առաջին հերթին նրա սովորություններն են, մտածելակերպը, խառնվածքը, պատասխան ռեակցիան: Այդ ամենի միացման արդյունքում առաջանում են բնավորության գծեր, որոնք ունեն և ժառանգական բնույթ, բայց և ձևավորվում են շրջապատի ազդեցության ներքո, կախված են դաստիարակությունից, կրթությունից և այլ գործոններից: Բնավորությունը կարող է փոխվել նաև տարիքի հետ, տարբեր իրադարձությունների պատճառով, տարբեր իրավիճակներում:

Եթե քեզ դուր չեն գալիս բնավորության որոշ գծեր, դու պետք է աշխատես և ջանք գործադրես դրանք փոփոխելու ուղղությամբ: Փորձիր որոշակի իրավիճակներում գործել քեզ համար ոչ բնորոշ ձևով, զսպիր հուզական ռեակցիաները, փոփոխիր քո սովորությունները: Դա հնարավոր է, հատկապես եթե կա ցանկություն փոխվելու: